72038 դիտում
00:15 27-02-2019
Առեղծվածային դեպք Երևանում. ավտոտեխսպասարկման կետի հորում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Արտյոմ Կարապետյանի գլխավորությամբ:
Փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին և տեղում դատաբժիշկը զննելով՝ նախնական եզրակացություն է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն էր:
Փաստի առթիվ քննիչ Տ. Հակոբյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը այսօր էր դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատելու համար և այսօր փորձաշրջան էր անցնում:
Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4678 դիտում
19:35 13-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (15.12.2024 թ․)
15311 դիտում
16:27 13-12-2024
«Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը միջնորդություն է ստացել․ Անահիտ Ավանեսյան