Ժերար Դելոֆեու. Մտածում էի, թե ես եմ շաբաթվա արքան, քանի դեռ չտեսա Մեսիի խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ուոթֆորդի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն իր հիացմունքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի խաղից «Սևիլյայի» դեմ հանդիպմանը (4:2), որտեղ արգենտինացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
ԱՊԼ-ի վերջին խաղում Դելոֆեուն նույնպես հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ «Կարդիֆի» հետ (5:1):
«Մտածում էի, թե ես եմ շաբաթվա արքան, քանի դեռ չտեսա Մեսիի խաղը: Նա անհավանական խաղացող է, հաճույք եմ ստանում նրա խաղից», ասել է Դելոֆեուն: