211652_close_icon
views-count2924 դիտում article-date 20:08 26-02-2019

Վառ, ինտրիգային, «Սևիլյան սափրիչը» Երևանում՝ ճանաչված համաշարհային և հայաստանյան մենակատարների կատարմամբ

Միայն երու օր եզակի հնարավորույուն ունեք դիտելու Ռոսինիի հանճարեղ «Սևիլյան սափրիչը» կատակերգական օպերան՝ ճանաչված համաշարհային և հայաստանյան մենակատարների կատարմամբ: Իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի այս գլուխգործոցը, որը զարդարում է աշարհի լավագույն օպերային թատրոնների բեմերը, կարող եք ունկնդրել Արամ Խաչատրյան համերգասրահում, մարտի 3-ին և 5-ին, ժամը 19:00-ին: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը կներկայացնի «Սևիլյան սափրիչը» երկու գործոությամբ օպերայի լիարժեք բեմադրությունը: Վառ, կոմիկ, ինչ որ տեղ գրոտեսկային կերպարները կկերտեն Եվրոպայում մեր ժամանակների Ռոզինայի լավագույն դերակատարներից Աննա Կասյանը (սոպրանո, Ֆրանսիա), Ֆիգարոյի կոլորիտային, ճարպիկ, տաք խառնվածքը կկերտի իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին, ով հատկապես փայլում է ռոսինիական երկացանկում: Կրքոտ սիրահար կոմս Ալմավիվան հայաստանյան և արդեն վաղուց միազգային հեղինակավոր բեմերի սիրելի Լիպարիտ Ավետիսյանն է (տենոր, Հայաստան), փնթփնան ծերուկ Բարտոլոյին (Ռոզինայի խնամակալը, ով ցանկանում է ամուսնանալ վերջինիս հետ) կմարմնավորի հայտնի բաս Եվգենի Ստավինսին (Ռուսաստան), իսկ կեղծավոր և զրպարտիչ Դոն Բազիլիոն մեր հայրենակից Վազգեն Գազարյանն է (բաս, Գերմանիա): Բերտային կմարմնավորի տաղանդավոր սոպրանո Ալինա Փահլևանյանը, Ֆիորելլոյին՝ հրաշալի կոմիկ դերասան, բարիտոն Կիմ Սարգսյանը (Հայատան): Հագուստների և բեմի ձևավորումը փարիզաբնակ ճանաչված մոդելավորներ Գևորգ և Վարդան Թառլոյաններինն է: Բեմում կլինի Հայաստանի Ագային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Մասնակցում է նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան: «Սևիլյան սափրիչ»-ի բեմադրությունը նաև առանձնահատուկ է նրանով, որ այս օպերան Հայաստանում վերջին անգամ հնչել է 14 տարի առաջ, 2005թ.-ի մայիսի 25-ին՝ Է. Թոփչյանի ղեկավարությամբ (համերգային կատարում): Արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ կատակերգական օպերա չի բեմադրվել Հայաստանում: Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» ուղղակի երաժշտական հրաշք է, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը քսան օրում՝ Բոմարշեի համանուն կոմեդիայի հիման վրա: Առաջին կատարումը եղել է 1816թ.-ի փետրվարի 20-ին, Հռոմի «Տեատրո Արջենտինա»-ում: Ժամանակն անզոր է այս հանճարեղ օպերայի նկատմամբ: Հիացմունքի արժանի և արբեցնող նախերգանքից մինչ վառ ֆինալ օպերայից հորդում է այնպիսի հզոր կենսական էներգիա, երաժշտական հումոր, որ նա հաղթանակած է դուրս գալիս յուրաքանչյուր համեմատության մեջ, անգամ մեծն Մոցարտի, ով գրել է «Ֆիգարոյի ամուսնությունը» նույն սկզբնաղբյուրի հիման վրա: Մի առիթով ագնամ Հենդելն է ասել. «Ես երկրորդ անգամ եմ լսում Ռսինիի «Սափրիչը»: Թերևս ես վատ ճաշակ ունեմ, բայց այս Ֆիգարոն ինձ համար ավելի գրավիչ է, քան մոցարտյանը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր