Դպրոցականներն ասում էին. «Կարմիր բերետներն» ու դիմակավորված ոստիկաններն այլևս մեզ վախ չեն ներշնչում. նրանք նաև մեր պաշտպաններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները Էրեբունի վարչական շրջանում սովորող դպրոցականների համար դարձել են սպասված հյուր:
Լինում են դեպքեր, երբ երեխաները փողոցում նկատում են «կարմիր բերետներին» ու դիմակավորված նրանց գործընկերներին, առանց վախի զգացման մոտենում և երբեմն էլ «հայավարի ողջագուրվում», լուսանկարահանվում ու սելֆի են անում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի