211652_close_icon
views-count2360 դիտում article-date 18:04 26-02-2019

«Մանչեսթեր Յունայթեդը» բավական լուրջ խնդիրներ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի Անգլիայի առաջնությունում «Քրիսթալ Փելասի» հետ խաղի նախօրեին: Հարցականի տակ է վնասվածք ստացած տաս ֆուտբոլիստի մասնակցությունը: Պաշտպաններ Փիլ Ջոնսը, Մատեո Դարմիանն ու Անտոնիո Վալենսիան վաղուց են շարքից դուրս եկել: Կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչը և Անտոնի Մարսյալը վնասվածքներ ստացան ՊՍԺ-ի հետ խաղում և «Լիվերպուլի» հետ հանդիպումից առաջ: Իսկ ահա «Լիվերպուլի» հետ խաղի ընթացքում արդեն առաջին խաղակեսում միանցամից չորս ֆուտբոլիստ վնասվածք ստացավ. երեք փոխարինվեցին. Խուան Մատան, Անդեր Էրերան և Ջեսի Լինգարդը: Ընդ որում, վերջինս ինքն էլ փոխարինման դուրս եկել: Մարկուս Ռեշֆորդը նույնպես վնասվածք էր ստացել, սակայն ստիպված էր մինչև հանդիպման ավարտը մնալ խաղադաշտում: Բացի այդ, վնասվածք է ստացել երիտասարդ հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որին Սուլշերը երկրորդ թիմից ստիպված էր հիմնական կազմ ընդգրկել:

Նմանատիպ նյութեր