Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը
Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովի ընթացքում, որը մեկնարկել է փետրվարի 23-ին, կքննարկվեն ոլորտային բազմաթիվ հարցեր:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ խորհրդաժողովին մասնակցում է շուրջ 40 խորհրդատու:
«Առողջապահության նախարարության շուրջ 40 խորհրդատուների հետ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում ենք ոլորտային բազմաթիվ հարցեր, սկսած դեղատոմսերով դեղերի դուրս գրումից մինչև բժշկական ապահովագրության ներդրում»,-նշված է նախարարի գրառման մեջ։
ԱՆ պատասխանատուները խորհրդատուներին են ներկայացրել առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, առաջիկա նախատեսվող ծրագրերը։