3233 դիտում
19:44 02-11-2017
Երեխան պետք է ապրի ընտանիքում․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Երեւանում մեկնարկել է միջազգային խորհրդաժողովը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Երեւանում մեկնարկել է «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով միջազգային երկօրյա խորհրդաժողովը։
«Այս միջոցառման նպատակը հստակ ազդարարելն է, որ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը հիմնարար է, և դժվար է գտնել այլ միջավայր, որտեղ երեխան լիարժեք երջանիկ կլինի և կմեծանա՝ որպես հասարակության լիիրավ անդամ»,- խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ միջազգային փորձն ու հայաստանյան իրականությունը հաշվի առնելով՝ առաջարկություններ կներկայացնեն իրավասու պետական մարմիններին ընտանիքների կարողությունների զարգացման և դրա արդյունքում երեխաների խնամքի հաստատությունների փակման վերաբերյալ։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը խորհրդաժողովը կարեւորել է միմյանց փորձին ծանոթանալու եւ հայաստանյան ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացնելու տեսանկյունից։
«Չնայած տարիների բարեփոխումներին՝ խնամքի մեծ հաստատությունների ժառանգությունը դեռեւս ամուր է Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում»,- նշել է Տանյա Ռադոչայը։
«Մենք պետք է այնպես անենք, որ երեխաները զգան, որ իրենք ընտանիքի մաս են և շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի ճանաչենք երեխային բնորոշ անօտարելի իրավունքները»,- ասել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը։
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շեշտել է, որ երեխայի հանդեպ առանձնակի հոգատարությունը մեր ազգային արժեհամակարգի անբաժանելի մասն է, որը դրսեւորվում է ողջ կյանքի ընթացքում։ «Ամենօրյա գործունեության մեջ մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն»,- նշել է ՀՀ ազգային ժողովի նախագահը։
Բացման խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, իսկ ներկաների թվում են եղել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի մարդու և հատկապես՝ երեխայի իրավունքների ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի մասնակիցները, զեկույցները լսելուց հետո, բաժանվել են խմբերի եւ այցելել երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող տարբեր հաստատություններ։
Խորհրդաժողովի երկրորդ օրը նախատեսված է խմբային քննարկումներ, առաջարկությունների մշակում եւ ներկայացում՝ ուղղված Հայաստանում խնամք եւ պաշտպանություն իրականացող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի իրականացմանը։
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1071 դիտում
18:04 15-05-2020
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում. Պաշտպանի ուղերձը Ընտանիքների միջազգային օրվա առթիվ
1759 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
1291 դիտում
13:55 10-12-2018
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
709 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
682 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի