211652_close_icon
views-count25207 դիտում article-date 12:16 23-02-2019

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է. ընտանիքի հայրը, մայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 22-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Եևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Սևանի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Դավթյանի վարած Opel մակնիշի 35 GՏ 953 համարանիշի և Երևան քաղաքի Քանաքեռ վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Նարեկ Բարսեղյանի վարած Opel մակնիշի 35 TA 820 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Բարսեղյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Քանաքեռ վարչական շրջանի բնակիչներ, 40-ամյա Թագուհի Հարությունյանը և 16-ամյա Կարեն Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհաին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ով այդ պահին նշված հատվածով անցնելիս է եղել։ Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությոնը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Opel-ի վարորդ Ն. Բարսեղյանի կինն ու որդին են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր