ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
Նախարարը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա վերջին իր ղեկավարած պատվիրակության այցի արդյունքները։ Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռք են բերվել մի շարք առարակայական պայմանավորվածություններ, որոնք կխթանեն թե՛ հայ-սիրական տնտեսական կապերը, և թե՛ ներդրում կունենան Սիրիայի վերակառուցման գործընթացում։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Սիրիայի դեսպանը քննարկել են Հայաստանում և Սիրիայում հայկական արտադրանքի ցուցահանդեսների անցկացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում չարտադրվող արտադրատեսակների համալրման նպատակով հայկական ապրանքների արտահանման հեռանկարները։