24731 դիտում
18:18 17-02-2019
Երևանում բախվել են Honda մակնիշի մոտոցիկլն ու ավտոմեքենան. մոտոցիկլը կողաշրջվել է. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:20-ի սահմաններում, Իսակովի պողոտայում, ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Հարությունյանի վարած Honda մակնիշի AС 157 համարանիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ, 27-ամյա Արման Պետրոսյանի վարած Honda Fit մակնիշի 90 ԼM 001 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչները՝ հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել մոտոցիկլավարին, քանի որ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, սակայն մոտոցիկլավարն ու ավտոմեքենայի վարորդը հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ իրենք վնասվածքներ չեն կրել:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Կարեն Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտում է, որ մոտոցիկլավարին փրկել է այն, որ նա պահպանել է անվտանգության կանոնները, եղել է հատուկ բաճկոնով և սաղավարտով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17593 դիտում
12:42 28-07-2020
Երևանում բախվել են Honda մակնիշի ավտոմեքենան ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ