1843 դիտում
12:52 17-02-2019
Սիրառատ տոն, աղի բլիթներ. Երիտասարդական ակումբների դաշնության անդամները Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը տոնական միջոցառում են անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երիտասարդների կողմից սպասված սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամների ու կամավորների համար հիշարժան օր է համարվում: Արդեն ավանդույթ է դարձել, որ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը ԵԱԴ-ն Արարատյան Հայրապետական թեմի և Հայկական PR ասոցիացիայի աջակցությամբ իրականացնում է գեղեցիկ, սիրառատ և հետաքրքիր միջոցառում:
«ՀՀ երիտասարդական ամենամեծ կազմակերպությունը հատուկ վերաբերմունք ունի ազգային-եկեղեցական տոների նկատմամբ և, առիթը բաց չթողնելով, յուրաքանչյուր տարի իրականացնում է մշակութային, ուսուցողական միջոցառում, որպեսզի այն արժեքները, որոնք դավանել և ժառանգել են մեզ մեր պապերը կարողանանք փոխանցել երիտասարդ սերնդին՝ նպատակ ունենալով մեզանում բացառել օտարամուտ երևույթները»,- միջոցառման բացմանը նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Աթենյանն էլ ներկայացրեց օրվա խորհուրդն ու տոնի հետ կապված ժողովրդական և եկեղեցիական ավանդույթները՝ կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը և մասնակցությունը նմանատիպ ծրագրերին:
Միջոցառման ողջ ընթացքում երիտասարդները հանդես եկան ազգային երաժշտական կատարումներով, ասմունքով և, իհարկե, անականկալ սիրո խոստովանություններով, որոնք էլ ավելի ջերմացրին մասնակիցների հոգիները: Այն համարձակ զույգերը, ովքեր հրապարակային սիրո խոստովանությամբ ներկայացան Երիտասարդական ակումբների դաշնության գործընկերների կողմից ստացան նվերներ:
«Նման միջոցառումները երիտասարդներին ինքնադրսևորվելու լայն հնարավորություն են տալիս՝ կազմակերպել իրենց հասակակիցների համար հիշարժան օր, ուսումնասիրել և գտնել տեղեկատվություն, սցենար գրել, վարել, երգել ու պարել, հետաքրքիր տոն ունենալ, երկրորդ՝ ազգային ավանդական և եկեղեցիական տոները նման ծրագրերով հանրայնացվում են և երիտասարդները դառնում են դեսպաններ, ովքեր հետագայում ազգային տոների տարածողներն են»,- ասում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Միջոցառման համակարգող Արմինե Մովսիսյանն էլ պատմում է, որ «մեկ օր առաջ երիտասարդները ոգևորված աղի բլիթներ են թխել, հատուկ ձևավորել, որպեսզի տոնն ամբողջական դառնա: Իսկ մեզ աջակցեցին Ռանիդի աքսեսուարների խանութ-սրահը, հայտնի և բոլորիս կողմից սիրված Cinabon սրճարանը, GreenFood ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսությունը, ՀՀ բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, անասելի համեղ քաղցրավենիք մատուցող Cake Factory Yerevan խանութ-սրահը, A star Handmade, Ghazaryan jewellery առցանց խանութ սրահները, ովքեր տրամադրել են մեր միջոցառման խաղի հաղթողների համար գեղեցիկ թեմատիկ նվերներ»:
Գեղեցիկ կատարումներով ներկայացան Մարի Հովակիմյանը, Ջուլյա Առաքելյանը, Լիլիթ Հովակիմյանը, Արինե Մխիթարյանը, Նարեկ Լազյանը, Էլեն Մինասյանը և Սևան Քելեշյանը:
[b] #Երիտասարդական ակումբների դաշնություն
#Արարատյան հայրապետական թեմ
#Հայկական PR ասոցիացիա
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4460 դիտում
15:54 23-01-2016
Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»