211652_close_icon
views-count48620 դիտում article-date 19:40 16-02-2019

Երևանի Ճանապարհային ոստիկանության հետախուզման խումբը հայտնաբերեց Toyota Land Cruiser-ի օրինախախտ վարորդին. նրա երկաթյա նժույգը տեղափոխվեց «ԳԱԻ պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser մակնիշի 20 DQ 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 13-ին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/13/1117328/]հրապարակել[/url], թե ինչպես էր նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային եթևեկության կանոնները: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը՝ 30-ամյա Դավիթ Մելիքյանը, վարչական պատասխանատվության է ենթարկվել կատարած օրինախախտման համար: Ինչպես ավելի վաղը [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/13/1117328/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 11-ին Toyota Land Cruiser մակնիշի 20 DQ 100 համրանիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Ադոնց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ սռեղծել մյուս վարորդների համար ու անցել կարմիր լույսի տակով։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահություն էր հայտնել, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ կարձագանքի հարպարակմանը ու նշված ավտոմեքենայի վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի և հետևություններ կանի, որ նման լկտի ձևի ավտոմեքենա չեն վարում, ինչը դաս կլինի նրա նման որոշ վայ վարորդների։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր