«Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուքի զննությամբ 10 տուփ բնական հյութի տարաների մեջ հայտնաբերել են կոնյակով լցված փուչիկներ
Փետրվարի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ եղբոր՝ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 10 տուփ բնական հյութի տարաներից յուրաքանչյուրում հայտնաբերել են կասկածելի հեղուկով լցված մեկական ռետինե փուչիկ։
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ փուչիկների մեջ կոնյակ է։
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]