Հայկ Մարությանի որոշումը՝ դժգոհությունների պատճառ. վարորդները պատրաստվում են ցույց անել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները և որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել: Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին:
Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]