211652_close_icon
views-count2151 դիտում article-date 18:35 11-02-2019

Փոլ Սքոուլզը գլխավորեց իր մանկության սիրելի ակումբը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը սկսել է մարզչական կարիերան: Նա գլխավորել է անգլիական 4-րդ դիվիզիոնի «Օլդհեմ Ատլետիկ» ակումբը՝ վերջինիս հետ 1,5 տարվա պայմանագիր կնքելով, մինչև 2020թ. ամառը: Նրա օգնականը լինելու է ակումբի նախկին մարզիչ Մայք Փրիսթը: Սքոուլզը մանկությունից երկրպագում է «Օլդհեմին»: Նա պպատմել էր, որ թիմի հանդիպումները դիտել է և այն ժամանակ, և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալու ընթացքում: «Օլդհեմը» իր դիվիզիոնում 30 խաղից հետո ընթանում է 14-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր