Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցնում Russia Today-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կշարունակի աշխատել Russia Today հեռուստաալիքում:
Պորտուգալացին RT-ին կմիանա մարտից և Չեմպիոնների լիգայյի հանդիպումները մեկնաբանելու է «Ժոզե Մոուրինյոյի տեսադաշտում» (On the touchline with Jose Mourinho) հաղորդմանը: Ծրագիրը կմեկնարկի մարտի 7-ից:
«Russia Today-ում 2018թ. աշխարհի առաջնությունը լուսաբանելը հիանալի փորձ եղավ իմ համար և ես շատ ուրախ եմ նման հիանալի թիմի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորության համար», ասել է Մոուրինյոն: