Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը
Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի Եվրասիական տնտեսական միության ու պաշտոնական Թեհրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը:
Այս մասին «Россия-24»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
Նա նշել է, որ համաձայնագիրն արդեն Իրանի խորհրդարանում է, և ՌԴ-իի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են փաստաթուղթը:
«Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում վավերացման գործընթացը շարունակվում է։ Մենք պետք է բարձրացնենք Ռուսաստանի և մյուս երկրների հետ առևտրային հարաբերությունների մակարդակը: Հուսով եմ, որ Իրանի հետ նոր ազատ առևտրի գոտու ստեղծումը օգնում է այս հարցում»,- ընդգծել է դեսպանը: