3927 դիտում
22:30 08-02-2019
Հայկ Մարությանն ընդունել է Երևանի բնակիչներին. նոր տաղավարներ չեն տեղադրվելու, իսկ անօրինաբար տեղադրված կրպակներն ու տաղավարներն ապամոնտաժվելու են
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքապետը ծանոթացել է բնակիչներին հուզող խնդիրներին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները:
Բնակիչներն ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով: Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ:
Առևտրային տաղավարների և կրպակների հարցում մոտեցումը հետևյալն է. նոր տաղավարներ չեն տեղադրվելու մայրաքաղաքում, իսկ անօրինաբար տեղադրված կրպակներն ու տաղավարներն ապամոնտաժվելու են: Կա հստակ վերաբերմունք նաև ինքնակամ շինությունների հարցում: Հայկ Մարությանը վերահաստատել է դիրքորոշումը. ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության մասնակիցներին առաջարկների ու դիտարկումների համար՝ քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնելու ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից:
Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Կձևավորվի առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք մատչելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները:
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
23:10 30-11-2018
«Քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել». Հայկ Մարությանն ընդունել է բնակիչներին
2544 դիտում
15:25 23-11-2022
Ինչպես են ապամոնտաժվում Օղակաձև զբոսայգու ինքնակամ կրպակներն ու սրճարանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
397 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
961 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը