Ինչպես են ապամոնտաժվում Օղակաձև զբոսայգու ինքնակամ կրպակներն ու սրճարանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շարունակվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված կանաչապատ գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են:
Քաղաքապետարանի տեսանյութում երեւում է, թե ինչպես են տրակտորով քանդում այգում գտնվող սրճարանները, որոնցից մեկը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հետեւից մասում: