211652_close_icon
views-count8845 դիտում article-date 21:24 17-08-2019

Մենուա Հարությունյան. Նիկոլի հերթական սուտը պայթեց՝ թե իբր նախկիններն անօրինաբար են թույլատրել Ամուլսարի շահագործումը

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամուլսարի մասին կասեմ կարճ... Նախ Նիկոլը հենց դեմից էլ գիտեր, որ եթե հանքի շահագործումը չհամապատասխաներ միջազգային չափորոշիչներին Սերժ Սարգսյանը թույլ չէր տա այն շահագործել, բայց Նիկոլը հերթական շոուն անելու համար պետական բյուջեից անիմաստ 400000 դոլար վատնեց՝ նոր միջազգային փորձաքննության վրա և չի բացառվում , որ ապագայում պարզվի էդ 400000-ից Նիկոլենք իրենց փայ ատկատն են ունեցել... Նիկոլի՝ մեր հաշվին պատվիրած փորձաքննությունն ապացուցեց , որ Սերժ Սարգսյանը թույլ ա տվել շահագործել Ամուլսարը՝ պահպանելով միջազգային բոլոր չափորոշիչները և Նիկոլի հերթական սուտը պայթեց՝ թե իբր նախկիններն անօրինաբար են թույլատրել շահագործումը... Ամուլսարը Հայստանում ամերիկյան ամենամեծ ներդրումային փաթեթն ա, ինչն էլ նշանակում ա, որ նույնիսկ ամերիկացիները վստահել են Սերժ Սարգսյանի կառավարությանը ու ներդրումներ են կատարել Սարգսյանի կառավարման շրջանում՝ ինչպես բազմաթիվ այլ ներդրողներ, հետևաբար Նիկոլի ևս մեկ սուտ պայթեց՝ թե Սերժի ժամանակ ներդրումներ չկային ու երկիրը անվաստահելի էր միջազգային ներդրողների շրջանում... Իսկ հիմա կարևորը. չեք ուզում Ամուլսարն աշխատի , էդքան կաք, որ ամերիկյան կապիտալին մերժեք մի՛ թողեք աշխատի , ի՞նչ եք շոուների համար կառչել նախկինների բաներից , իսկ եթե շահագործվեց ու բազում մարդիկ սկսեցին աշխատել կփաստենք , որ Նիկոլը հերթական անգամ նախկինների ձեռքբերումները կվերագրի իրեն, կհպարտանա , որ Հայաստանը զարգացնում ա... Տգետ դեմագոգներին խնդրում եմ չկարդալ իմ ստատուսները, եթե չեն ուզում փոխվել ու մարդ դառնալ, այլ որոշել են խաբված ապրել ՝ որպես գործիք Նիկոլի ձեռքերում...»:

Նմանատիպ նյութեր