211652_close_icon
views-count1209 դիտում article-date 22:50 08-02-2019

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը

Փետրվարի 8-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Զրուցակիցներն հանգամանալից քննարկեցին հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և դրա առևտրատնտեսական բաղադրիչը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Էստոնիայի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին նաև Հայաստանի և Եվրամիություն միջև գործընկերության շուրջ: Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը խորհրդանշական համարեց այցն Էստոնիա՝ որպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացրած ԵՄ երկիր: ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության նոր իրավական հիմք հանդիսացող ՀԳԸՀ-ը նաև կարևոր գործիք է կառավարության զարգացման օրակարգն առաջ մղելու համար: ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրեց նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռբերումներին և զուգահեռներ անցկացնելով այս ոլորտում Էստոնիայում առկա փորձի հետ՝ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ միասնական աշխատանքի և համատեղ նախաձեռնութունների շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր