211652_close_icon
views-count1218 դիտում article-date 13:44 08-02-2019

ԵՊԲՀ-ում անցկացվեց «Քաղցկեղով հիվանդ երեխաների սնուցման դերի և գնահատման» թեմայով դասընթաց Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի շրջանակում

ԵՊԲՀ-ում Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները շարունակվում են: Այսօրվա դասընթացի գլխավոր խոսնակներն են՝ Հնդկաստանի ներկայացուցիչ մանկական արյունաբան, ուռուցքաբան Ամիթա Թրեհանը, Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանից՝ Էլենա Լադասը, Կանադայից՝ մանկաբուժության, պաթալոգիայի դասախոս Ռոլանդ Բարրը, Հնդկաստանից՝ դիետոլոգ Նենսի Սահնին: Դասընթացը ներառում է դասախոսություններ՝ «Քաղցկեղով հիվանդ երեխաների սնուցման դերի և գնահատման» թեմայով: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի գլխավոր նիստերը կմեկնարկեն փետրվարի 9-ին և 10-ին: Մանկական ուռուցքաբանության բնագավառում Հայաստանն առաջին անգամ է կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով, որը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 30 երկրներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր