211652_close_icon
views-count47652 դիտում article-date 11:14 08-02-2019

Ո՞վ է Վալերիյ Օսիպյանի հրամանով Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի պետ նշանակված գնդապետը

Երեկ՝ փետրվարի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը նշանակվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության երկար տարիների աշխատակից է եղել, ղեկավարել է մի քանի ոստիկանության բաժիններ և ոստիկանության համակարգում համարվում է իր գործի գիտակ, ոստիկանների լեզվով ասած՝ ուժեղ օպերատիվնիկ է, և իր ղեկավարած բաժինների վարչական տարածքում տիրապետել է օպերատիվ իրավիճակին։ Նրա ղեկավարությամբ բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ ավազակային հարձակումներ, կողոպուտներ, սպանության և սպանության փորձերի դեպքեր և, որ ամենակարևորն է, կանխվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ։ Վանաձորցիները, իմանալով, որ ով է նշանակվել ոստիկանության Բազումի բաժնի պետ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Վստահ ենք, որ Վ.. Օսիպյանի կատարած հերթական կադրային նշանակումը օգուտ կբերի բնակիչներիս, քանի որ գիտենք, թե ինչ ճանապարհ է անցել Ա. Մկրտչյանը, ու նա հաստատ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հետ կշարունակի ծառայել ի շահ մարզի բնակչության անվտանգության պահպանման ու հաստատ անցյալում կմնա վանաձորցիներիս համար արդեն սովորական դարձած հայտնի արտահայտությունը, այն է՝ «Վանաձորը դառել է Սիցիլիա»»։ [b]Ոստիկանության Բազումի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0680292001549611151486473.jpg[/img]

Նմանատիպ նյութեր