211652_close_icon
views-count2505 դիտում article-date 20:40 06-02-2019

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը, գրում է [url=https://www.shantnews.am/news/view/279450.html?fbclid=IwAR17V_WlD4kV3ZQeUtiwh_bu5Bll401-N3Nk0iDNLbrM1bXIHZxHg8uwxeU]shantnews.am[/url]-ը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից հետո արդեն օրենքով այսպիսին է ճանաչվել 2001 թվականին»: «Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մաս է, ապա դրա հիշատակը պետք է հարգվի մեր հանրապետությունում: Ձեզ հետ ես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը»,- հավելել է Մակրոնը: Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու այդ համատեքստում իրենց արժեքները, այդուհանդերձ, Մակրոնը նշել է, որ Էրդողանը ողջ թուրք ժողովուրդը չէ։ Ֆրանսիայի նախագահը խոստացել է շարունակել երկխոսությունը՝ ստանձնելով Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելու պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր