6027 դիտում
21:20 11-10-2018
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման, Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին Մակրոնն ու Ազնավուրը պետք է հանդիպեին Երևանում, հենց այդ կեցավայրում: «Այսօր մենք պետք է հենց այստեղ հանդիպեինք: Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, իր ընտանիքի հետ: Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել: Իր սովորության համաձայն՝ ոչինչ չէր թողել պատահականությանը:
Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լիներ: Իր սովորության համաձայն՝ նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, որ կցանկանայի միասին մի փոքր երգել: Նախորդ շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում, նրան շնորհակալություն հայտնեցինք: Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան տված խոստմանը: Պետք է շարունակել նրա պայքարը, որը նա երբեք տանուլ չէր տալիս»,- ասաց Մակրոնը:
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
20:40 06-02-2019
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
2684 դիտում
23:40 21-04-2022
Էմանուել Մակրոն. Պետք է պայքարել, որ Մբապեն մնա Ֆրանսիայում
Այս բաժնից
604 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը