3575 դիտում
16:01 11-04-2019
Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագիրը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը՝ տեղադրելով Ֆրանսիայի նախագահի հրամանագիրը:
Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև մյուս քաղաքները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:
Նմանատիպ նյութեր
6024 դիտում
21:20 11-10-2018
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն
3407 դիտում
15:38 07-02-2019
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով Մակրոնը կատարել է իր խոստումը. Ֆրանսիայի ԱԳՆ
Այս բաժնից
550 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
961 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան