211652_close_icon
views-count2556 դիտում article-date 16:06 04-02-2019

«Մինչեւ ամսի 9-ը ժամանակ ունենք». «Իմ քայլը» խմբակցության քարտուղար. aravot.am

Կառավարության ծրագիրը դեռեւս խորհրդարան չի ներկայացվել: Այս մասին, [url=https://www.aravot.am/2019/02/04/1015607/?fbclid=IwAR3DVtrJ7oVMp_KO94BA8U2C3YP3dSo4yFrS-Zno-wPQeuaHCn5mUKvyfQY]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» իշխող ուժի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Թե ե՞րբ կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի դատին`պարոն Սիմիդյանը հստակ ժամկետներ չի նշում: Հղում անելով ՀՀ Սահմանադրությանը եւ ԱԺ կանոնակարգ-օրենքին, մեր զրուցակիցը հավելեց. «Մինչեւ փետրվարի 9-ը ժամանակ կա»: Մեր զրուցակիցը կարծում է, որ կառավարությունը կօգտվի իր իրավունքից եւ «մինչեւ վերջ քննարկումները կտանի»: Հիշեցնենք, ՀՀ Սահմանադրությամբ, վարչապետը, նշանակումից հետո, 5 օրվա ընթացքում նախագահին է առաջարկում փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հունվարի 19-ին նոր կառավարությունն, ըստ էության, ձեւավորվեց: Օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, կառավարությունը համարվում է ձեւավորված։ Իսկ կառավարության ծրագիրը խորհրդարան պետք է ներկայացվի կառավարության ձեւավորումից հետո, 20-օրյա ժամկետում: Նախարարների 1-ի հարցը պարզ կդառնա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի վերջնական տեսք ստանալուց հետո: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/02/04/1015607/?fbclid=IwAR3DVtrJ7oVMp_KO94BA8U2C3YP3dSo4yFrS-Zno-wPQeuaHCn5mUKvyfQY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր