Այսօրվա դրությամբ Ուկրաինայում 74 հոգի փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նախագահի թեկնածու գրանցվելու համար նրանցից 28-ի հայտը ընդունվել է, 22-ը՝ մերժում են ստացել:
Այսօր առավոտյան զավեշտալի միջադեպ է գրանցվել. ԿԸՀ են եկել երեք հոգի, որոնք դիմում են ներկայացրել, իսկ մեկը միայն անձնագիրն է ներկայացրել՝ առանց գրավի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի: Տղամարդը համառորեն փորձել է գրանցվել, ԿԸՀ-ն ստիպված է եղել ոստիկանություն կանչել, որը հեռացրել է նրան:Դիմումներ ներկայացնելու վերջին օրն այսօր է: Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունները Ուկրաինայում կկայանան մարտի 31-ին: Ներկայումս վերջին սոցհարցումների տվյալներով նախագահական ամենաբարձր վարկանիշն ունի դերասան և շոումեն Վլադիմիր Զելինսկին՝ 19,0%: Նրան հաջորդում է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 18,2%:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ուկրաինայում գրանցվել է երկրի նախագահի 28 թեկնածու. առաջատարը դերասան Վլադիմիր Զելինսկին է
2019.02.03 23:05


Twitter
Вконтакте
Одноклассники