211652_close_icon
views-count122829 դիտում article-date 13:55 02-02-2019

Դատարանն ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 24-ամյա տղային, մինչդեռ գլխավոր «հերոսները» եղել են նա և «Շշի Մելոյի» եղբոր տղաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 29-ին Կոտայքի մարզում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և նրան հարակից տարածքում տեղի ունեցած սպանության, կրակոցների, խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Շշի Մելոյի» տղայի և ևս մի քանի անձանց նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարինե Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և «Շշի Մելոյի» տղային՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, դատարանից ազատ է արձակել։ Մեկ հոգի կալանավորվել է, մյուսների նկատմամբ միջնորդությունները քննարկվում են։ [color=#EF2929]Դատարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Էս դատավորը հաստատ շշի միջից դուրս եկած ջինն ա։ Ո՞վ է տեսել՝ լուրջ հանցագործության մեջ կասկածվողին, որի բոլոր հիմքերը կան, դատարանը ազատ արձակի։ Մի հատ հավ գողացողին առանց երկար-բարակ մտածելու՝ կկալանավորեն, իսկ Շշի Մելոյի տղուն ու իր թայֆային դատարանը բաց է թողնում։ Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել և երկրում բեսպրիդելը վերացվել է։ Շշի Մելոյի տղեն ու իր ազգականները մի իսկական մարտադաշտ էին ստեղծել ու եթե ոստիկաններն ու քննիչները օպերատիվորեն չհավաքեին էդ «տաքգլուխներին», վստահ ենք՝ վենդետան ապահովված էր, ու հիմա քննիչները հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում անհերքելի ապացույցներ ու փաստերով միջնորդություն են ներկայացնում դատարան՝ հույսով, որ դատարանը կբավարարի միջնորդությունը, սակայն ստացվում է հակառակը՝ գլխավոր դերակատարներից մեկը դատավորի որոշմամբ ազատ է արձակվում։ Այստեղ են ասում՝ դե, եկ, վարդապետ, ու մի խենթացի»։[/color] Չի բացառվում նաև, որ «Շշի Մելոյի» տղայի ազատ արձակման պատճառը եղել է ինչ-որ հանգամանքներ, սակայն՝ ինչ ի նկատի ունեին հավաքվածները որոշ հանգամանքներ ասելով, նրանք չասացին։ Ուղղակի պատասխանեցին. «Ով աչք ունի, տեսնում է, ով ականջ ունի, լսում է»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116190/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 29-ին Կոտայքի մարզում գործող ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում աղմկահարույց կրակոցների սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, խմբում ներգրավված էին պրոֆեսիոնալ և իրենց գործին գիտակ քննիչներ, ովքեր արդեն սկսել էին հսկայածավալ աշխատանքներ՝ հանցագործությունն ամբողջովին բացահայտելու ուղղությամբ՝ համագործակցելով ոստիկանության Կոտայի մարզային վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 29-ին քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել էին Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը և Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Վարդանյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Մանուկյանը ձերբակալվել էր ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Ա. Վարդանյանը՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 34-104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Շ. Մանուկյանը նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի որդին է։ [b]Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «մեծն» դատավոր Մարինե Մելքոնյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0874195001549103262715394.jpg[/img] [b]Նախկին պատգամավորի ձերբակալված 24-ամյա տղան է՝ Շանթ Մանուկյանը [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0107542001549110079744061.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր