211652_close_icon
views-count74833 դիտում article-date 12:00 02-02-2019

Ճանապարհի ձյան չմաքրման պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են Kia-ն ու Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 48-ամյա Ռուդիկ Գրիգորյանի վարած Lexus RX 330 մակնիշի 53 RO 333 համարանիշի և 37-ամյա Էդգար Ենգիբարյանի վարած Kia մակնիշի 35 OF 281 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Արթուր Ստեփանյանն ու Էդգար Թադևոսյանը։ Վթարի վայրում վարորդներն ասում էին, որ պատճառը եղել է ճանապարհի ձյունն, ու եթե տեղական իշխանությունները կատարեին ճանապարհի մաքրման աշխատանքներ, վթարը տեղի չէր ունենա։ Վարորդներն ասում էին նաև, որ անվադողերը ձմեռային են. «Հանկարծ քաղաքապետը կամ վարչական շրջանի ղեկավարը չփորձեն արդարանան, թե անվադողերը ամառային են եղել»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր