52743 դիտում
10:03 01-02-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել է Հայր Մկրտիչը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով։
Այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Հայր Մկրտիչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, ու արդեն ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ աղջկան տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի բնակիչ՝ 28-ամյա Նվարդ Գ.-ն է։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)