1601 դիտում
15:54 31-01-2019
Հայաստանն ու Գերմանիան կրթական համագործակցության կամուրջ են կառուցում. վարչապետն այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան
Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/962615.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, նրան դիմավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը:
Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվեց համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև:
Հուշագիրը ստորագրեցին Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպեց համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:
Համալսարան այցից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
17:00 18-02-2019
Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան
1538 դիտում
16:27 16-02-2017
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են