9069 դիտում
17:23 31-01-2019
Տեղեկատվական տեխնոլոգիաները թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից էին. Փաշինյանը ելույթ ունեցավ Քյոլնի տեխնիկական համալսարանում
Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/962621.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Քյոլնի տեխնիկական համալսարանում ունեցած ելույթում:
«Թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը եւ հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով (2018թ. դեկտեմբերի 9-խմբ.) ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը, «Այժմ մենք ունենք ոչ պակաս կարեւոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից»:
Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաեւ ծառայություն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եվ որ ամենակարեւորն է, ՏՏ-ը եւ թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը: «Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նա նշեց նաև, որ արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: «Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների եւ մատակարարների, եւ որ առավել կարեւոր է՝ քաղաքացիների եւ կառավարությունների միջեւ հարաբերության նոր բանաձեւեր»,- ասաց Փաշինյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/962621.html]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
856 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին