2431 դիտում
13:38 30-01-2019
Տիգրան Ավինյանը պետական համակարգում աշխատավարձերը մրցունակ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում
Պետական համակարգում աշխատավարձերը պետք է մոտեցնել մասնավոր սեկտորին ու դարձնել մրցունակ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչ է մտածում պարգևավճարների չափի սահմանափակումների մասին:
«Կարծում եմ, որ քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա: Եվ բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք։ Բայց եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք: Ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը պիտի գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և դարձնենք մրցունակ»,-նշց Ավինյանը:
Նա սա կարևորեց այն առումով, որ պետական համակարգում աշխատող լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը