Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նշեցին Հայոց բանակի կազմավորման 27-ամյակը. պարգևատրվեցին օրեր առաջ զորացրված զինծառայողներ և ԵԿՄ անդամներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բանակի օրվան ընդառաջ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 27- ամյակին:
Մշակույթի պալատում հավաքվել էին քաղաքի բնակիչները, Թումանյանի զինկոմիսարիատի աշխատակիցները, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորներ, կամավորականներ:
Բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառմանը մշակույթի տան դահլիճ բերվեց Եռագույնը, այնուհետև հնչեց պետական հիմնը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ քաղաքապետ Սասուն Խեչումյանը:
Պարգևատրվեցին օրեր առաջ զորացրված զինծառայողներ և ԵԿՄ անդամներ:
Միջաոցառմանը իրենց կատարումներով ելույթ ունեցան նաև քաղաքի երգի, պարի, դհոլահարների խմբերը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի