Մարտի 1-ի գործով դրվագներից մեկը կառանձնացվի ու կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործով որոշում է կայացրել դրվագներից մեկն առանձնացնելու և մեղադրական եզրակացությամբ այն դատարան ուղարկելու մասին:
Թե ո՞ր դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել ու գործը դատարան ուղարկվելու, մեզ ճշտել չհաջողվեց: Կարելի է միայն ենթադրություններ անել, որ գործը հիմնական դրվագներին, հիմնական մեղադրյալներին չի առնչվում, այլ կարող է կապված լինել «հարակից» դրվագների հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]