Բունդեսլիգայում գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենազվարճալի դրվագներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ)-«Մայնց» խաղում (1:1) տեղի է ունեցել ֆուտբոլի պատմության ամենազվարճալի դրվագներից մեկը:
Հյուրերի դարպասապահ Ռոբին Ցենտները իր տուգանային հրապարակում կրկեսային իրավիճակի մեջ է հայտնվել, և դեռ շատ երկար կհիշի դա:
Մինչ տեսանյութը կդիտեք, Ցենտները խաղից հետո պարզաբանել է տեղի ունեցածը. «Աչքի ծայրով ես սպիտակ կետ տեսա և մտածեցի, թե դա գնդակն է: Բայց պարզվեց, որ դա 11 մ. հարվածի կետն է, իսկ գնդակը այլ տեղ է:
Ցանկանում էի փոխանցում կատարել, ու հասկացա, որ գնդակը ոտքիս տակ չէ»: