2997 դիտում
09:24 01-03-2016
ՊԵԿ-ը կառանձնացվի Ֆինանսների նախարարությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն առաջիկայում կրկին կառանձնացնի պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից և այն կդարձնի կառավարությանն առընթեր մարմին:
Ըստ լուրերի՝ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կառույցից հանելուց հետո ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ վերջինս մեկ անգամ արդեն զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը 2012 թվականի հունիսից 2013 թվականի մայիսը:
Ըստ նույն լուրերի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո այդ կառույցի ղեկավարի պաշտոնում հավանաբար կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Առայժմ անհայտ է մնում, թե ՀՀ ֆինանսների գործող նախարար Գագիկ Խաչատրյանն ինչ պաշտոնի կտեղափոխվի: Բացառված չէ, որ նա ևս կհամալրի Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքը՝ դառնալով 9-րդը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3736 դիտում
09:01 29-01-2019
Մարտի 1-ի գործով դրվագներից մեկը կառանձնացվի ու կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»
920 դիտում
10:51 26-10-2019
Միայն ՏԿԵ նախարարությունից 1 ամսում 6 գործուղում է եղել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2320 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»