38519 դիտում
16:14 25-05-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է երկաթբետոե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում Mercedes մակնիշի 96 NN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և առաջ ընթանալով հայտնվել ձորակում՝ բախվելով գազախողովակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 22-ամյա Նարեկ Ղալայանը մարմնական վնսասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել և տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղվարդի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության պետի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ, քանի որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ՊՆ աշխատակցի ծառայողական վկայական, ինչպես նաև փաստաթղթեր։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ վարորդը եղել է հիվանդանոց տեղափոխված Ն. Ղալայանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)