22469 դիտում
14:50 26-01-2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Մհեր Եղիազարյանը. նա 44 օր հացադուլի մեջ էր
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը (51 տարեկան): Այս մասին հայտնեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր ցավակցությունը մահացածի հարազատներին։
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր:
Նշենք, որ Մհեր Եղիազարյանը 2018 թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր՝ կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքի մեջ կասկածվելու համար:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
12807 դիտում
18:00 26-01-2019
Դատարանը մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր գրավի դիմաց ազատ արձակել Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանին. Hetq.am
4044 դիտում
09:41 04-05-2016
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում աննախադեպ ստուգումներ են. դադարեցվել է ՔԿՀ պետի լիազորությունները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար