Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում 15 օր հացադուլի մեջ գտնվող 31-ամյա Գուրգենի կինը մեկ շաբաթ է, ինչ նրանից նորություն չունի
Նուբարաշեն քրեակատորաղական հիմնարկի կալանավորներից 31-ամյա Գուրգեն Ասատրյանը արդեն 15 օր է, ինչ հացադուլի մեջ է:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Լուսինե Խալաթյանը: Արդեն մեկ շաբաթ է, ինչ կինը նրանից նորություն չունի եւ մտահոգված է ամուսնու առողջական վիաճակով:
<Վերջին անգամ մեկ շաբաթ առաջ է զանգահարել, դրանից հետո էլ զանգ չեմ ստացել>,- ասաց նրա կինը:
Գուրգեն Աստրյանը կալաանվորված է սպետմբերից: Ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա: Նա գողության համար մեկ անգամ արդեն դատապարտված է եղել եւ սա արդեն կողոպուտի երկրորդ մեղադրանքն է:
Հացադուլի դիմելով` պահանջում է գործը վերանայեն, դիմել է նաեւ տարբեր իրավասու մարմինների, սակայն բողոքին ընթացք չի տրվում: