211652_close_icon
views-count92636 դիտում article-date 21:35 24-01-2019

Օրեր առաջ Երևանում մի քանի թափթփուկների կողմից անհարգալից վերաբերմունք դրսևորելու փաստով ձերբակալված «հերոսները» տեղափոխվել են դատարան. նրանցից մեկը կալանավորվել է, մնացածի հարցը քննվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Հակոբ Գևորգյանը միջնորդույթուն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանի, 25-ամյա Տիգրան Կարապետյանի, 19-ամյա Ալբերտ Հովհաննիսյանի, 24-ամյա Ռոբերտ Շանոյանի և 23-ամյա Կարո Սարգսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, երբ նրանք հունվարի 18-ին Երևանի Նաիրի Զարյան փողոց- Ազատության պողոտա խաչմերուկում, իջնելով Opel Astra G մակնիշի ավտոմեքենայից, խուլիգանական արարք էին ցուցաբերել՝ կոտրելով Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Ավանեսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակիները և վնասել ավտոմեքենան: Խուլիգանության ժամանակ Ռ. Շանոյանը իր ձեռքի եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ: Այդ մասին բացառիկ տեսանյութ էր հրապարակել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում հայտնաբերել էին «ճիվաղներին» և բերման ենթարկել ոստիկանություն, որտեղից էլ տեղափոխել էին Արաբկիրի քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվել էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀԿԳ քննիչի միջնորդույթունները քննարկում են դատավորներ՝ Բալայանը, Մելքոնյանը և Բաղդասարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հովհաննիսյանը կալանավորվել է, մնացած 4-ի կալանքի որոշման հարցը այս պահին դատարանը քննում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/18/1115262/?fbclid=IwAR0lppbaMeFLHitAO3flLIFP4gKp56SB1TDF-0JLGckrph4tZ7zYw_E_Ufs]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, միջազզային կառույցները երբեմն իրենց զեկույցներում հայտնում են, որ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկներից մեկը, որտեղ քաղաքացիները կարող են անվտանգ շրջել փողոցներով, մինչդեռ կան որոշ թափթփուկներ, ովքեր կարող են օրը ցերեկով հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, իսկ նման թափթփուկներին ոստիկանությունը պարտավոր է կարճ ժամանակում հայտնաբերել ու մեկուսացենլ հասարակությունից, որպեսզի նման «մոլախոտերը աճ չտան»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես են հունվարի 17-ին Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից մի խումբ ճիվաղներ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս գալիս ավտոմեքենայից, հարձակվում Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասում ավտոմեքենան, որից հետո էլ առյուծի կաթ կերած երիտասարդներից մեկը իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ: 25/01.2019 [color=#CC0000] 09։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը 3 հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը և այսօր՝ քիչ հետո քննելու է վերջին կասկածյալի խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը։[/color] *** [color=#CC0000] 18:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ դատարանը կալանավորել է նաև Ռ. Շանոյանին, իսկ քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել 27-ամյա Գարեգին Ստեփանյանը:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր