Վիկտոր Յանուկովիչը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով, հայտնում է Ria Novosti գործակալությունը։
«Հանցագործություններ կատարելու մեջ մեղադրյալի մեղքն ապացուցված է համապատասխան և թույլատրելի ապացույցներով»,-հայտարարել է դատավորը:
Յանուկովիչին մեղադրել են պետական դավաճանության, երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու, ինչպես նաև պատերազմ մղելու մեջ: Պատիժը կհայտարարվի ավելի ուշ:
Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ 2014 թվականից Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում և մինչև հիմա ոչ մի անգամ ներկա չի եղել դատական նիստին: