211652_close_icon
views-count7819 դիտում article-date 10:15 24-01-2019

Մանվել Գրիգորյանի կալանավորման համար շամպայն բացելը տհաճ էր, մեր մարտական ընկերոջից երես չենք թեքում. Արա Կետիկյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջիկայում ԵԿՄ-ն կարող է արտահերթ համագումար անցկացնել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/23/Ara-ketikyan/2902688?fbclid=IwAR3zLYbTqeu_JWexHaaOHLmsqf0Ai_btTIgJW5dOJqhzI5cani8-DRpmJE0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը՝ հավելելով, որ որպես վարչության նախագահի հիմնական թեկնածուներ քննարկումները շարունակում են նաև Արամ Սարգսյանի և Սասուն Միքայելյանի հետ: Արա Կետիկյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ամիսներ շարունակ իրենց թիվ մեկ խնդիրը եղել է ԵԿՄ-ն բնականոն գործունեությանը վերադարձնելը, շոկային վիճակից դուրս գալը, ինչը հաջողվել է: Արա Կետիկյանը նաև ընդգծեց՝ մի շարք ծրագրերի իրականացման հարցով ֆինանսական խնդիրներ են առաջացել: «Փորձում ենք ավելի խնայողաբար ֆինանսներն օգտագործել, փորձում ենք օրենքով սահմանված կարգով նոր աղբյուրներ գտնել, որպեսզի ծրագրերը կանգ չառնեն: Մասնավոր հատվածից փորձում ենք բարեգործությունների միջոցով գումար հայթայթել, ոչ թե ասում ենք՝ գումարը տվե՛ք մեզ, այլ կոնկրետ ծրագրեր ենք առաջարկում: Օրինակ պատանի երկրապահների հետ կապված ֆինանսավորման խնդիրներ կան»,- շեշտեց նա: Արա Կետիկյանը տեղեկացրեց, որ տարածքային գրասենյակները ևս ֆինանսական խնդիրներ ունեն: Մանվել Գրիգորյանի հետ կապված իրադարձություններից հետո մի շարք կառույցների հետ ԵԿՄ-ն հարաբերությունների որոշակիացման խնդիրի առաջ է կանգնել: «Պաշտպանության նախարարությունն այն միակ կառույցն էր, որի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, շարունակում ենք ամենաակտիվ կերպով համագործակցել, համատեղ ծրագրեր իրականացնել: ԵԿՄ-ն, անկախ սոցիալական խնդիրների լուծումից, ռազմահայրենասիրական դաստիարակությունից, էն տղերքի միությունն է, կառույցն է, ովքեր անհրաժեշտության դեպքում թիվ մեկ ռեզերվն են հանդիսանում բանակի համար»,- մանրամասնեց Արա Կետիկյանը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մանվել Գրիգորյանի հետ ԵԿՄ-ականները հանդիպել են այն ժամանակահատվածում, երբ նա գրավի դիմաց ազատության մեջ էր, Գրիգորյանը ԵԿՄ-ին մեղադրանքի հետ կապված պարզաբանումներ տվե՞լ է արդյոք, Արա Կետիկյանն ասաց, որ անձամբ ինքը Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել է, խոսակցության հիմնական թեման եղել է Գրիգորյանի առողջական վիճակը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/23/Ara-ketikyan/2902688?fbclid=IwAR3zLYbTqeu_JWexHaaOHLmsqf0Ai_btTIgJW5dOJqhzI5cani8-DRpmJE0]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր