2619 դիտում
10:27 22-01-2019
ՀՀ պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է վերջին տարիների համար աներևակայելի քիչ չափով՝ ընդամենը 148.3 մլն դոլարով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, ապա 2018թ. դեկտեմբերի 31-ին այն հասել է 6 մլրդ 922.9 մլն դոլարի: Մինչդեռ 2017թ. ընթացքում այն ավելացել էր 832.5 մլն դոլարով, իսկ 2016թ. ընթացքում 864.4 մլն դոլարով:
Սա, թերևս, պատահական չէ. նախկին իշխանությունները որդեգրել էին պետական պարտքն ավելացնելու ճանապարհ՝ դրա հաշվին փորձելով պահել ՀՀ տնտեսությունը: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, ընդհակառակը, ամեն գնով խուսափել է նոր պարտք վերցնելու գայթակղությունից՝ փորձելով թեթևացնել այդ բեռը, իսկ վարկային միջոցներ ներգրավվել են միայն ծայրահեղ դեպքերում:
Փաշինյանի կառավարությունը երկիրը «ժառանգել էր» պետական պարտքի՝ 6 մլրդ 867.5 մլն դրամ բեռով, այսինքն՝ հեղափոխությունից հետո պարտքն ավելացել է 55.4 մլն դոլարով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
23:15 05-05-2023
ՀՀ պետական պարտքը երեք ամսում ավելացել է մոտ 262 մլն դոլարով. aravot.am
2861 դիտում
09:21 02-07-2016
Հայաստանի պարտքը շարունակում է աճել. պատկերավոր ասած՝ մեկ ամսում այն ավելացել է 55 մլն դոլարով. «Հայկական ժամանակ»
778 դիտում
18:17 28-08-2024
Ուկրաինայի պետական պարտքը երեք ամսում ավելացել է 3,2 մլրդ դոլարով
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան