2230 դիտում
11:38 18-01-2019
Մանե Թանդիլյանը Կենտրոնական բանկի հաշվետողականությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում
ՀՀ ազգային ժողովին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունը պետք է բարձրանա տարբեր մեխանիզմների միջոցով: Դրա համար ԱԺ-ն ունի լիազորություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց` արդյոք Թանդիլյանը ԿԲ-ի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտություն տեսնում է:
Թանդիլյանը նշեց, որ Կենտրոնական բանկին տրված են սահմանադրական մի շարք լիազորություններ, օրինակ` գնաճի զսպման: «Այն անկախություն ունեցող կառույց է, որը շատ լավ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ նրա վարած ֆինանսավարկային քաղաքականությունը բերում է լրջագույն հետևանքների, և, հետևաբար Ազգային ժողովը պետք է և ունի լիազորություն` աշխատելու ԿԲ-ի նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ օգտագործելու համար: Ես կարծում եմ, որ ԱԺ-ին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունն պետք է բարձրացվի տարբեր մեխանիզմների միջոցով: Այդ թվում այն պետք է արվի նաև ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովում ավելի հաճախ քննարկման, խնդիրների բարձրացման միջոցով»,-ասաց Թանդիլյանն ու հավելեց` այս առումով ԱԺ-ն ունի այդ լիազորությունները:
Թանդիլյանը նշեց, որ այս առումով կարող են նաև բարձրացված խնդիրների համար Ազգային ժողով հրավիրել համապատասխան մարմինների: Նա շեշտեց` ճիշտ է և պետք է, որ Կենտրոնական բանկն ունենա անկախություն, սակայն միևնույն ժամանակ այն պետք է լինի հաշվետու Ազգային ժողովին, ինչը նշանակում է հաշվետու լինել հանրությանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորեց, որ կարողանան ԿԲ-ի լիազորություններն օգտագործել ի նպաստ մեր երկրի տնտեսական և ֆինանսական համակարգի:
ՀՀ ազգային ժողովը հունվարի 18-ի հերթական նիստում շարունակում է տասնմեկ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նախորդ օրերին խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, նրա երեք տեղակալներ` նույն խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Նմանատիպ նյութեր
991 դիտում
12:44 16-04-2020
ԿԲ նախագահի թեկնածուն բանկի մանդատի ընդլայնման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում
14134 դիտում
18:55 30-08-2017
Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը կմեկնեն Բաքու
Այս բաժնից
997 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1138 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
736 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի