211652_close_icon

Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը

views-count712 դիտում article-date 11:57 26-02-2026
Հայաստանի կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության փետրվարի 26-ի նիստի ընթացքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, ինչից հետո մեծածավալ աշխատանք է իրականացվել, ինչը հնարավորություն է տալիս ընդունել հայեցակարգի լրամշակված տարբերակը:

«Արդեն մի փուլում ենք, որ մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը և այն ներկայացվել է նաև համալիր փորձաքննության և հաստատման: Մշակվել է նաև Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը հավելեց՝ նոր հայեցակարգով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնական սկզբունքներն ու թիրախները, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները:

Նմանատիպ նյութեր