Ռոնալդ Կուման. Դե Լիգտը երկու տարի անց կդառնա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Այաքսի» պաշտպան Մատիյս դե Լիգտի խաղը:
«Դե Լիգտն ու Ֆրենկի դե Յոնգը տարբեր պատճառներով յուրահատուկ են:
Դե Լիգտն ավելի երիտասարդ է, նա 19 տարեկան է, և կենտրոնական պաշտպանի դիրքում կարևոր դեր է խաղում:
Նա «Այաքսի» ավագն է անցել է ակումբի ակադեմիայով, որը նման է «Բարսելոնայի» դպրոցին:
Դա նշանակում է, որ նա լավ տեխնիկա ունի և տակտիկապես հասունացած է: Երկու տարի անց նա կդառնա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը», ասել է Կումանը: