211652_close_icon
views-count67748 դիտում article-date 10:37 17-01-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 26-ամյա վարորդի Mercedes-ը, 32-ամյա վարորդի ВАЗ 211440-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Մարալիկի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում բախվել են Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սերգո Ղուկասյանի վարած ВАЗ 211440 մակնիշի 35 ZT 461 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մանուկյանի վարած Mercedes Benz CLՏ 550 մակնիշի 66 AR 606 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Ղուկասյանը և նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 30-ամյա Անի Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Դավթյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գոմարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահնպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր