211652_close_icon
views-count52938 դիտում article-date 13:50 16-01-2019

Թմրամոլության համար դատապարտվածն ասում է. «Երբ ես վաղաժամկետ ազատվել եմ, Վալերիյ Օսիպյանն այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ չէր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիմել Երևանի բնակիչ Ստեփան Ամիրյանը և հայտնել, որ երեկ՝ հունվարի 15-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրի վերաբերյալ ինքը զանգահարել է տվյալ լրատվամիջոցին, հայտնել, որ որոշ տեղեկություններ լուրի մեջ իրականությանը չեն համապատասխանում և խնդրել է, որպեսզի լրատվամիջոցը հերքի, սակայն կարճ ժամանակ անց նույն լրատվամիջոցում, ըստ Ս. Ամիրյանի, մեկ այլ հոդված է հրապարակվել, որ ինքը սպառնում է լրատվամիջոցին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Ամիրյանն ասում էր. «Այդ լուրի մեջ միակ ճիշտ բանը այն էր, որ ես ճանաչել եմ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, մտերիմ եմ եղել ու հիմա էլ հարգում և ընդունում եմ Վ. Օսիպյանին, և երբ ես վաղաժամկետ պատիժը կրելուց ազատ եմ արձակվել, այդ ժամանակ Վ. Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ չի եղել»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր